Վահագն Չախալյանը կրկին ակտիվ է
Նմանատիպ
«Միասնական Ջավախք» հասարակական շարժան ղեկավար Վահագն Չախալյանը այցելել է Վրաստանի խորհրդարան: Նրա մուտքն արձանագրել են դիտարկման տեսախցիկները, թեեւ ինքը’ Չախալյանը, այդ կապակցությամբ մեկնաբանություն չի արել, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:
Խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ռուսլան Պողոսյանի տեղեկացմամբ’ Չախալյանն այսօր գտնվել է իր հանձնաժողովում: «Նրան մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով են հրավիրել ինչ-որ հարցով, ինչ-ինչ ցումունքներ է տվել, հստակ չգիտեմ»,-ասել է Պողոսյանը:
Հիշեցնենք, որ զանգվածային միջոցառումների կազմակերպման, հասարակական կարգի խախտման եւ այլ մեղադրանքներով Չախալյանը ձերբակալկվել էր 2008 թ-ին: 2009թ-ին նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Սակայն վերջերս ազատ էր արձակվել Վրաստանում հայտարարված համաներմամ արդյունքում:
Վերջերս Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրլ էր Չախալյանին Ջավախքում անջատողական շարժում հրահրելու և այդ շարժումը առաջնորդելու մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում