Հայ հանցագործը Մոսկվայի կառավարությանը հասցրել 1 մլրդ ռուբլի վնաս

ՌԴ պաշտպանության նախարարության զինծառայողների համար նախատեսված բնակարանների յուրացման հետ կապված հանցագործությունը բացահայտվել է:Այս մասին հայտնում է Лента-ն։

Հանցավոր խմբի մասնակիցների կողմից նախարարությանը և Մոսկվայի կառավարությանը հասցրած վնասը, գնահատվում է 1 մլրդ ռուբլի։

Նախօրեին Մոսկվայում և Մերձմոսկվայում իրականացված խուզարկության ժամանակ ձերբակալվել է հանցավոր խմբավորման ենթադրյալ առաջնորդ’ հայազգի Վալերի Դանիելյանը, ինչպես նաև նրա հետ համագործակցող իրավաբանն ու երեք ռիելթոր։

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ հանցավոր խումբը ցամաքային զորքերի նախկին ծառայող Դանիելյանի կողմից ձևավորվել է 2010թ., ով 100-200 հազար ռուբլի պարգևատրման դիմաց առաջարկել է ՊՆ-ից բնակարան ստանալու իրավունք չունեցող անձանց (հիմնականում՝ նախկին զինծառայողների) բնակարաններ ձեռք բերել Մոսկվայում կեղծ փաստաթղթերի հիման վրա։

Հիմնականում դրանք «15+15» նախագահական ծրագրով կառուցված բնակարաններ էին զինծառայողների համար։ Բացի այդ, Դանիելյանն օգնականների հետ վերավաճառել է բնակարանները՝ օգտագործելով ՊՆ Բնակարանային շահագործման վարչության (ԲՇՎ) փաստաթղթերը և ձևակերպելով դրանք կեղծ անձանց անունով։ Նա գրանցել է նաև բնակարաններն իր բարեկամների անունով։ Ընդհանուր հաշվով, հանցավոր խումբը յուրացրել է 1 մլրդ ռուբլի արժողությամբ մոտ 150 բնակարան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում