Հավակնոտ Ալիևը խոսել է դեռևս չձևավորված ադրբեջանական ազգի արժեքների մասին
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցելով Նովրուզ-Բայրամի տոնակատարությանը նշել է, որ ադրբեջանական ազգային արժեքները զգալիորեն տարբերվում են համամարդկային արժեքներից: Ալիեւ-կրտսերը ծրագրային ելույթ է ունեցել, որում մեկ անգամ եւս ընդգծել է իր կառավարության հավատարմությունը ոչ թե եվրոպական, այլ ազգային արժեքներին, հաղորդում է haqqin.az-ը: «Բնականաբար, մենք կիսում ենք համամարդկային արժեքները, մեծ հարգանքով վերաբերում եվրոպական արժեքներին, սակայն մեզ համար ադրբեջանական արժեքներն ամեն ինչից վեր են: Ժամանակակից Ադրբեջանը հիմնված է այդ ամուր հիմքի վրա»,- ասել է Ալիեւը:
Ալիևը նշված մեկ նախադասության մեջ մի քանի կեղծ փաստաարկներ է ներկայացրել:Բավականին հավականոտ է նրա հայտարարությունը խսոել ադրբեջանական ազգային արժեքների մասին, երբ ադրբեջանցիներն իրենք դեռևս ձևավորված ազգ չեն: Իսկ թե որքանով է Ադրբեջանը հարգանքով վերաբերվում եվրոպական արժեքներին պետք է դատի հենց Եվրոպան, քանի որ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը հենց ադրբեջանական «ազգային» արժեքների դրսևորման և եվրոպական արժեքների նկատմամամբ հարգանքի վկայությունն էր: Հիշեցնենք նաև, որ Ալիևը ուղղակի է հասկացել համամարդկային արժեքները կիսելու գաղափարը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային պատմական ժառանգություն հանդիսացող Ջուղայի հայկական խաչքարերը երկու և ավելի կես էին լինում ադրբեջանական վանդալների կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում