4.1 C
Yerevan

Ա. Աբրահամյանը խնդրում է իրեն չկանչել նախագահի հետ հանդիպմանը, որպեսզի ինքը հրավիրվածներին «վերահսկվող» որակի

Նմանատիպ

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին. Շվեդիան դեռևս կսպասի

Երկար բանակցություններից և ճնշումներից հետո Թուրքիայի խորհրդարանը հավանություն է...

Առավոտ»-ում Արամ Աբրահամյանը գրում է. «Երկուշաբթի տեղի ունեցած ՀՀ նախագահի և մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպման մասին, բնականաբար, պիտի շատ խոսվեր։ Սերժ Սարգսյանի ասածները, իհարկե, պետք է քննարկվեին, քննադատվեին և մեկնաբանվեին։ Բայց սովորաբար նման դեպքերում լինում է նաև մի «օժանդակ թեմա», նրանք, ովքեր չեն հրավիրվում նման հանդիպումների, պնդում են, որ նրանք, ովքեր հրավիրվել են, վերահսկվում են նախագահի կողմից (դա ամենամեղմ մեղադրանքն է): Չնայած դժվար եմ պատկերացնում, թե ինչպես է Սերժ Սարգսյանը վերահսկում ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանը։ Ինձ, որպես հանդիպմանը մասնակցող լրագրողի, ճիշտն ասած, հետաքրքրում էր իմ աշխատանքը՝ որքանով օպերատիվ և որակյալ ձևով ես իմ ընթերցողներին կհաղորդեմ այդ պատմությունը (story իմաստով), ինչը ես և արեցի իմ դիկտոֆոնի միջոցով։ Թե ինչպիսի նյութեր են նույն հանդիպումից պատրաստել իմ գործընկերները, ցավոք, ժամանակ չունեի հետևելու։

Ինչպես եմ աշխատել ես, դա էլ, իհարկե, իմ որոշելիքը չէ։ Բայց քանի որ այդ «օժանդակ թեման» հետաքրքրել է լրատվամիջոցներին, «Առավոտը» պարզաբանումների համար դիմել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանին, որն ուղարկել է հետևյալ պատասխանը. «Ուզում եմ մեկ անգամ էլ հստակեցնել՝ ՀՀ նախագահը ոչ թե մամուլի ասուլիս է անցկացրել, այլ հանդիպում է ունեցել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ձևաչափի վերաբերյալ նախօրոք տեղեկացրել ենք, որ «այս անգամ հանդիպման մասնակիցների մեջ գերակշռում են հեռուստաընկերությունների ներկայացուցիչները»:

Հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել օգտվել ձայնագրիչներից և օգտվել են։ Իսկ ամբողջական տեսագրությունը հեռուստաընկերությունների տրամադրության տակ եղել է և նրանք ցուցադրել են այն ըստ իրենց հայեցողության՝ ամբողջովին կամ հատվածաբար»: Այսքանից հետո ուզում եմ խնդրել Արմենին, որ նման հաջորդ հանդիպմանը նա ինձ չկանչի։ Որպեսզի ես հնարավորություն ունենամ հրավիրված լրագրողների մասին գրելու, թե նրանք «վերահսկվում են»»:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին. Շվեդիան դեռևս կսպասի

Երկար բանակցություններից և ճնշումներից հետո Թուրքիայի խորհրդարանը հավանություն է...