Տառաճանաչությունը բավարար չէ պատգամավոր լինելու համար
21/03/2013 11:58
Նմանատիպ
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը տարածել է հայտարարություն:
Ափսոսանքով պետք է նշեմ, որ որոշ մարդիկ ցայտնոտով ընդունեցին Հանրապետական պատգամավորների գրավոր հարցերը կառավարությանը:
Ցավում եմ, որ նրանք ծանոթ չեն «ԱԺ կանոնակարգ» օրենքի տարրական պահանջներին, համաձայն որի՝ կառավարությանը գրավոր հարց ուղղելու իրավունք ունեն ոչ միայն Հանրապետական, այլեւ մյուս խմբակցությունների պատգամավորները:
Միեւնույն ժամանակ հասկանում եմ ՀՀԿ պատգամավորների դեմ արշավ սկսած որոշ քաղաքական ուժերի գործելաոճը, քանի որ միայն տառաճանաչ լինելը բավարար չէ կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում