ԲՀԿ-ում դեռ չեն որոշել` մասնակցել Նախագահի երդմնակալության արարողությանը, թե ոչ

Ինչպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է Tert.am-ին, ԲՀԿ-ում դեռ չեն քննարկել, թե արդյո՞ք կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը և այլ անդամներ մասնակցելու են նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Հիշեցնենք, որ արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Աղբյուրը նշում է նաեւ, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի դեռ չի շնորհավորել վերընտրվելու կապակցությամբ:

Հիշեցնենք ՀՀ նախագահի՝ժողովրդին տված երդման տեքստը. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում