Մեծամորի ատոմակայանը խուճապ է առաջացրել Թուրքիայում

Ըստ թուրքական «Բուգյուն» լրատվական կայքի ընդդիմադիր  ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ներկայացնող պատգամավոր Այթուղ Աթըջըն խորհրդարանում նշելով, որ հայկական ատոմակայանը «դարն ապրել է» Թուրքիայի կառավարությանը արել է հետևյալ հարցադրումները. «Մեր սահմանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Մեծամորի ատոմակայանը ցանկացած պահի կարող է պայթել:Ատոմակայանի փակման համար Թուրքիայի կառավարությունը որևէ քայլ անու՞մ է:

Հնարավոր վթարների կանխարգելման համար միջոցառումների ծրագիր ունե՞նք արդյոք: Եթե ունենք, ո՞վ է հեղինակը: Հաշվարկված է արդյոք, թե հնարավոր ատոմային վթարի հետևանքով մեր քա՞նի քաղաքացի կտուժի: Օդերևութաբանական ուսումնասիրությունների համաձայն ռադիոկտիվ ամպերը մինչև ու՞ր կհասնեն: Ո՞ր շրջանները կվնասվեն»:

Թուրք պատգամավորը այս և նման այլ հարցեր է հնչեցրել և պահանջել, որ դրանց պատասխանի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում