Օջալանը կոչ է անում զենքը վայր դնել եւ ժողովրդավարական պայքար սկսել
Նմանատիպ
Քրդական ղեկավար Աբդուլլահ Օջալանը, ով ցմահ բանտարկություն է կրում Թուրքիայում, այսօր կոչ է արել իր ղեկավարած Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK) դադարեցնել իրենց դիմադրությունը թուրքական ղեկավարությանը, ռազմական գործողությունները հանել երկրի տարածքից եւ խաղաղ բանակցություններ սկսել երկարամյա հակամարտությունը լուծելու համար: Այս մասին տեղեկացնում է ռուսական Ria Novosti-ին:
«Դիմում եմ միլլիոններին եւ հայտարարում. ով զենք է կրում, թող լքի Թուրքիան», ասվում է Օջալանի հայտարարության մեջ, որն ընթերցվել է Դիարբեքիր քաղաքում, որը բնակեցված է հիմնականում քրդերով:
«Այսօր գործընթաց է սկսվում: Մենք տարիներով զոհաբերել ենք մեր ազգը: Այսօր մենք ասում ենք’ բավական է պատերազմել: Այսօր միլլիոնավոր մարդկանց ներկայությամբ ես նոր գործընթաց եմ սկսում, եւ առաջին պլանում պետք է լինի ոչ թե զենքը, այլ քաղաքականությունը», ընդգծում է քրդերի առաջնորդն իր հայտարարության մեջ:
«Զենքը պետք է լռի, այդ ժամանակն է եկել: Թուրք եւ քուրդ ազգերի արյունահեղությունը պետք է դադարեցվի: Վայր դրեք զենքն ու լքեք երկիրը: Մենք զինված պայքարից անցնում ենք ժողովրդավարական պայքարի», հայտարարել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում