Ադրբեջանի իշխանությունը մոտ ապագայում կիսելու է Մուբարաքի ճակատագիրը. Մ. Կոլերով
Նմանատիպ
«Ազադլըգ» թերթը հաղորդում է, որ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանում հաճախակիացած բողոքի ակցիաներին, ռուս քաղտեխնոլոգը դրանց պատճառների շարքում նշել է նաեւ ներիշխանական խմբավորումների միջեւ սկսված պայքարը: «Բյուրոկրատիան Ադրբեջանում մասնատվել է: Իշխանության կազմում գտնվող որոշ շրջանակներ աշխատում են մասնակցել հերթական իշխանության ձեւավորմանը»,- Ռուսաստանի նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի գծով վարչության նախկին ղեկավար, քաղաքական տեխնոլոգ Մոդեստ Կոլերովը:
Կոլերովի կարծիքով’ Ադրբեջանի իշխանության հետագա ճակատագիրը կախված է Արևմուտքից, որն ամենատարբեր սցենարներ է պատրաստում իր ազդեցության լծակների համար: «Եթե Ադրբեջանի ներկայիս իշխանությունն ամբողջությամբ համապատասխանի Արևմուտքի շահերին, այն դեռ որոշ ժամանակ կմնա: Սակայն ես ոչ մի կասկած չունեմ, որ Ադրբեջանի իշխանությունը մոտ ապագայում կիսելու է Մուբարաքի ճակատագիրը»,- կանխատեսել է ռուս քաղաքագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում