Սերժ Սարգսյանը քանակ է ուզում` կլինի քանակ. Ր. Հովհաննիսյան

Այսօր Ազատության հրապարակում ընթացող ասուլի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ եթե Սերժ Սարգսյանը քանակ է ուզում, ապա կլինի այդ քանակը:

Շարունակելով խոսքը` Ր. Հովհաննիսյանն ասաց, որ վստահ է, որ 1.5 մլն ՀՀ քաղաքացի չի գալիս հրապարակ, քանի որ օնլայն են, գյուղում են, սրճարանում են, դասի են:
Ր. Հովհաննիսյանը կրկնեց բազմիցս արած հայտարարությունը, որ միջնորդավորված որևէ շփում չպետք է լինի և սպասում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուն:

Ելույթ ունեցավ նաև Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Մարտիրոսյանը, ով իր խոսքը սկսեց «Բարև Երևան»-ով ու հույս հայտնեց, որ իրենց հաղթանակը կամրապնդվի մայիսի 5-ին:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի սա ոչ թե «Ժառանգության» պայքարն է, այլ «փետրվարի 18-ին հաղթած «Բարևի հեղափոխության» հաղթանակն է:

«Մենք պայքարելու ենք ոչ թե անձերի, այլ’ համակարգի դեմ: Տարոն Մարգարյանը ՀՀԿ առաջին համարն է, իսկ մեր պայքարը համակարգի դեմ է»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
Խոսքի վերջում Ր. Հովհաննիսյանը ավելացրեց, որ վաղը’ ժամը 18:00-ին կներկայացնեն իրենց ծրագիրը և այն ծրարով կուղարկեն Սերժ Սարգսյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում