Հայաստանում ԱՄՆ դեսպանը հետևում է հետընտրական զարգացումներին

Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպում է ունեցել ԱՄՆ քաղաքացի Նարինե Էսմայելի հետ՝ քննարկելով փետրվարի 18-ի ընտրությունների դիտարկումների արդյունքում Էսմայելի հաղորդած ընտրախախտումների փաստով հարուցված գործը:

Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանը կշարունակի մեծ ուշադրությամբ հետևել տ-ն Էսմայելի գործին, ինչպես նաև հետընտրական զարգացումներին: 

«Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աշխատանքը Հայաստանի կառավարության ու ժողովրդի հետ՝ օգնելու ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, որոնք կերաշխավորվեն կարծիքներ ու տեսակետներ հայտնելու բոլորի ազատությունը՝ առանց հետապնդումների կամ հալածանքների վախի»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում