ՀՅԴ ներկայանում է 65 հոգանոց ցուցակով

Երևանի ավագանու ընտրություններին Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ներկայացրել է 65 հոգանոց ցուցակ:

Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Ցուցակը գլխավորում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, նրան հաջորդում են Աղվան Վարդանյանն ու Արսեն Համբարձումյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում