Քրդերը լսում են իրենց առաջնորդին եւ պատրաստ են հաշտության պայմաններին հետեւել
21/03/2013 20:48
Նմանատիպ
Ինչպես արդեն տեղեկացվել էր, այսօր քրդերի առաջնորդ Ա. Օջալանը կոչով դիմել էր Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ներկայացուցիչներին, որպեսզի նրանք զենքերը վայր դնեն եւ հեռանան Թուրքիայից: Ինչպես տեղեկացնում է ռուսական Ria Novosti կայքը, Քրդստանի աշխատավորական կուսակցության ռազմական թևի ղեկավարը հայտնել է, որ անջատողականները պատրաստ են Թուրքիայի հետ հաշտության պայմաններին հետեւել:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին նշել է, որ Անկարան կդադարեցնի ռազմական գործողությունները քրդական զինված միավորումների դեմ այն դեպքում, եթե զինյալ քրդերը հարձակումնեներ չիրականացնեն: Էրդողանը Օջալանի հորդորը նաեւ «դրական զարգացում» է որակել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում