ՀՀԿ-ն եւս ներկայացրել է ցուցակն ավագանու ընտրությունների համար

ԿԸՀ պաշտոնական կայքում արդեն կարելի է ծանոթանալ  նաեւ Հանրապետական կուսակցության ցուցակին, որով կուսակցությունը մասնակցելու է մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:

Ինչպես և արդեն հայտարարվել էր, ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Սմբատ Լպուտյանն ու Հովհաննես Թոքմաջյանը: Չորրորդ տեղում ճարտարագետ Հրաչ Պողոսյանն է, հինգերորդ հորիզոնականում ներկայացված է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովիկ Մուսայելյանը: Արա Երնջակյանը յոթերորդ հորիզոնականում է: Դերասան Հրանտ Թոխատյանը եւս կա այս ցուցակում, նրա անունը 14-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում