Րաֆֆին «պետք» է մինչեւ որոշակի փու՞լ

Բավականին թեժ է պայքարը ոչ միայն ընդդիմություն-ԲՀԿ ճակատում, այլեւ Րաֆֆի Հովհաննիսյան-ԲՀԿ «ճակատում»: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

«ԲՀԿ ասելով առաջին հերթին նկատի է առնվում ոչ թե բուն ԲՀԿ-ն, այլ նրա թիկունքում գործող անձինք’ «ուղեղային կենտրոնը», որոնց հաջողվել է այս պահին քիչ թե շատ ռեստավրացիայի ենթարկել ԲՀԿ-ն’ Ծառուկյանին «լուսանցքում» պահելով, որոշումների պատասխանատվությունը նրա ձեռքից վերցնելով’ ԲՀԿ-ի քաղաքական բլոկին հանձնարարելով:

Ընդ որում’ Րաֆֆու հետ համագործակցող, նրա թիկունքում գործող այդ ուժերը մասնավոր զրույցների ընթացքում չեն էլ թաքցնում, որ Րաֆֆին իրենց «պետք» է մինչեւ որոշակի փուլ’ մինչեւ ավագանու ընտրություններ։ «Դրանից հետո ինքն արդեն պետք չէ, պրոցեսն ինքն իրեն կգնա, որովհետեւ ավագանու ընտրություններում մեր բոլորի հաղթանակը լիարժեք է լինելու. ճիշտ է, ավագանու ընտրություններում իշխանություններն էլի նկարելու են, բայց այդ ժամանակ ընդդիմության նոր ֆավորիտներ են լինելու, եւ բողոքն էլ ավելի բուռն է լինելու:

Ասենք, հենց Օսկանյանը, որն էլ Րաֆֆուն կչեզոքացնի: Նրա հետեւում խաղալու են Լեւոնը, Քոչարյանը, ՀՅԴ-ն: Րաֆֆու ստացած ձայները ԲՀԿ-ի ձայներն են, ու քաղաքապետի ընտրությունների ժամանակ ամեն ինչ տեղն է ընկնելու»,- մեզ հեզ զրույցում ասաց ընդդիմադիր «ուղեղային կենտրոնի» ներկայացուցիչը»,- գրում է «Իրատես de facto»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում