Իշխանությունները որևէ լուծում չեն ցանկանում առաջ քաշել. Ռ.Հակոբյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը դժգոհությունէ հայտնել Սերժ Սարգսյանի ասուլիսից և այն համարել վիրավորական:
Ըստ Հակոբյանի’ Սերժ Սարգսյանի ասուլիսից վիրավորական էր հատկապես այն պահը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մերժված առաջարկը նորից փակ ծրարով ներկայացվել է:
«Այդ քայլը վիրավորանք, արհամարհանք է դիմացինի նկատմամբ, ինչը վկայում է այն մասին, որ իշխանությունները որևէ լուծում չեն ցանկանում առաջ քաշել»,- ասաց Ռ. Հակոբյանը ՝ միևնույն ժամանակ հավելելով, որ գուցե Սերժ Սարգսյանը չգիտեր, որ նախկինում արված առաջարկը մերժվել է:
Իր հերթին խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը խնդիրներ ունի և խուճապի մեջ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում