ՀՅԴ-ն կարող է երկրում իրավիճակ փոխել. Ա. Վարդանյան

Խոսելով մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների մասին, այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտնեց, որ ՀՅԴ հասարակությանը պիտի ապացուցի, որ կարող են իրենց ձայն տալ :
«Երևանի ավագանու ընտրություններին ՀՅԴ-ի հնարավորությունն այն չէ, ինչ ԱԺ ընտրությունների ժամանակ: Մենք գնում ենք թիմով, ամենժամյա աշխատանքային գրաֆիկով: Մենք հասարակությանը պետք է ապացուցենք, որ նրանք կարող են ձայն տալ մեզ և վստահ լինել, որ մենք կարող ենք երկրում իրավիճակ փոխել»,- ասաց պատգամավորը:
Ըստ Ա. Վարդանյանի, իշխանությունը արդեն գործի է դրել վարչական ռեսուրսների կիրառումը:
«Իշխանության՝ կատարելության ձգտումը, կարծում եմ, սահման չունի, քանի որ ԱԺ ընտրություններից հետո ասում էին, թե նախագահական ընտրություններն ավելի լավն են լինելու, հիմա էլ՝ նախագահականից հետո ասում են, թե ավագանին է լավ լինելու»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում