Վրաստանում բողոք է սկսվել ընդդեմ CNN հեռուստաընկերության
Նմանատիպ
Վրաստանում բողոքի ակցիա է սկսվել’ ուղղված CNN հեռուստաընկերությանը: Վրացիները ստորագրահավաք են կազմակերպել և պահանջում են հեռուսաընկերությունից, որպիսի վերջինս հանի Թբիլիսին աշխարհի ամենավատ քաղաքների ցուցակից: Ստորագրահավաքին մասնակցել են մոտ 3300 մարդ: Այս մասին հայտնում է Грузия online-ը։
Նշենք, որ Վրաստանի մայրաքաղաքից բացի այդ ցանկում են Խարթումը (Սուդան), Սանաան (Եմեն) և Կինշասան (Կոնգո)։
CNN-ի հրապարակած նյությում նշված է, որ չնայած բացասական կողմերին՝ այդ երկրներ արժե այցելել։
Համաձայն «Մերսեր» ընկերության իրականացրած հետազոտության, որից էլ օգտվել է CNN-ը, Թբիլիսին հայտնվել է աշխարհի ամենավատ քաղաքների ցանկում՝ քաղաքական անկայունության, իրավապահ մարմինների և շարք այլ ոլորտների գործունեության պատճառով։
Վրաստանի քաղաքացիները համացանցում ստորագրահավաք են սկսել, ինչին արդեն մասնակցել է մոտ 3300 մարդ։
Ակցիայի կազմակերպիչները կարծում են, որ Վրաստանի մայրաքաղաքն աշխարհի վատագույն քաղաքների ցանկում ներառելիս «Մերսերը» սխալվել է և CNN-ը պետք է հանի դա իր հոդվածից։
Թբիլիսին վատ ցուցակից հանելու ակցիային միացել են նաև այլ երկրների քաղաքացիներ’նշելով, որ Թբիլիսին հարուստ մշակույթով ու հրաշալի խոհանոցով աչքի ընկնող քաղաք է :
Հետևեք մեզ նաև Telegram-ում