ՌԴ-ն մտահոգված է վրաց-ամերիկյան զորավարժություններով
Նմանատիպ
ՌԴ արտգոծնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը մտահոգություն է հայտնել մարտի 18-ին վրաց-ամերիկյան AgileSpirit-2013 զորավարժությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Взгляд-ը:
Լուկաշևիչի խոսքերով’ Վրաստանը 2008թ.-ին Կովկասում զինված հակամարտություն էր սանձազերծել, իսկ այժմ կտրականապես չի հաշտվում նոր քաղաքական իրողության հետ։
«Այդ ամենամյա միջոցառումները, որոնք մեր ամերիկյան գործընկերները պատճառաբանում են «Աֆղանստանում գործողությունների պատրաստվելով», իրոք մտահոգիչ են»,- նշել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնյան ։
«Կարծում ենք, որ ցանկացած օտարերկրյա ռազմական համագործակցություն Թբիլիսիի հետ, ինչն էլ լինի դրա դրդապատճառը, դժվարացնում է խաղաղության և կայունության հաստատումը տարածաշրջանում»,-ասել է Լուկաշևիչը։
Զորավարժությունները, որոնց մասնակցում են ԱՄՆ ծովային հետևակի 350 զինծառայողներ և Վրաստանի ԶՈՒ 23-րդ գումարտակը, մեկնարկել են մարտի 18-ին և տևելու են մինչև ապրիլի 5-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում