Երդմնակալության արարողությունը պետք է վերածել խղճուկ երեկույթի.Նիկոլ Փաշինյան

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 22.03.2013թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Վահագն Հովակիմյանի և Նիկոլ Փաշինյանի 18.03.2013թ. իրազեկումը՝ ս/թ. ապրիլի 9-ին ժամը 10.00-22.00 Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:

Նշենք, որ այդ օրը’ ապրլիլի 9-ին, Կ. Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված է ՀՀ վերընտրված Նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Իսկ ահա Նիկոլ Փաշինյանը մարտի 15-ին տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել էր, որ «երդմնակալության արարողությունը պետք է վերածել խղճուկ երեկույթի», ինչպես նաև’ «պետք է լցնել» Հանրապետության հրապարակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում