Սուրեն Զոլյանը հրավիրվել է ԱԱԾ

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը մարտի 18-ին ստացել է առաջին, իսկ մարտի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունում բացատրություն տալու երկրորդ ծանուցագիրը:

«Բավականին տարօրինակ է՝ Երևանի Բրյուսովի պետական լեզվաբանական համալսարան ՊՈԱԿ-ի վերաբերյալ բացատրություններ տալը: Ես, ճիշտն ասած, չգիտեի, որ ԱԱԾ-ն զբաղվում է այդպիսի ակադեմիական հարցերով»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց բուհի նախկին ռեկտորը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ նախորդ անգամ ԱԱԾ էր կանչվել Ազատության հրապարակում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին մասնակցելուց հետո։

«Ուղղակի, պետք է պարզել՝ ինչ է նշանակում Բրյուսովի պետական լեզվաբանական համալսարան ՊՈԱԿ-ի վերաբերյալ բացատրություն տալը: Եթե նյութեր են ուզում՝ ո՞ր թվին է հիմնվել, քանի՞ դասախոս կա, կարող են վերցնել նախարարությունից»,- ասաց Սուրեն Զոլյանը՝ ավելացնելով, որ առայժմ լավ չի հասկանում ծանուցագրի իմաստը:

Սուրեն Զոլյանը, հիշեցնենք, Երևանի ավագանու կայանալիք ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի ցուցակում ներառված է:

Նա նշեց, որ ցուցակում իր ընդգրկվելը պայմանավորված է ոչ այնքան ավագանի դառնալու ցանկությամբ, որքան ցուցակում ընդգրկվելով Րաֆֆի Հովհաննիսյանին համերաշխություն հայտնելը։
«Առավել ևս, ես գտնում եմ, որ հիմա հիմնական խնդիրը ոչ թե ավագանու ընտրություններն են, այլ Րաֆֆի Հովհանիսյանի օրինական իրավունքների վերականգնումը, ինչպես նաև ժողովրդի, որպեսզի օրինական իշխանություն ունենանք: Իսկ այդ ցուցակները, բնական է, կա որոշակի գրաֆիկ, պետք է ներկայացվեն, բայց պետք չէ մոռանալ, որ կա հիմնական խնդիր: Եվ քանի դեռ չեն փոխվել հանձնաժողովները, (ընտրական), առհասարակ,ավագանու ընտրություններին մասնակցությունն անիմաստ է»,- ասաց Բրյուսովի նախկին ռեկտորը:

Այսուհանդերձ, որպես երևանցի Սուրեն Զոլյանը տեսնում է որոշակի խնդիրներ, առաջին հերթին, որ Երևանի չվերաբերվեն որպես «հանքավայրի»:

«Հազարումի հարց և առաջին հերթին, որ երևանցին իրեն զգա քաղաքի տերը, որովհետև տպավորությունն այնպիսին է, որ «քաղաքը զավթված է օտարների կողմից, որոնք իրենց պահում են որպես օկուպանտներ: Երևանը իրենց համար հանքավայր է, որը, քանի որ չեն կարող օտարել, պետք է հանեն մաս-մաս վաճառքի»,- ասաց Սուրեն Զոլյանը՝ որպես օրինակ բերելով արտգործնախարարության շենքի վաճառքը:

Նա ասաց, որ այնպես են վաճառում, կարծես, այդ շենքը իրենց պապերն են կառուցել:
«Այս պահին արդեն որոշ հետազոտություններ ենք արել, առայժմ որևէ բարդություն չկա, միայն հրազենային միջանցիկ վնասվածք է ստացել, վերքի մշակում է իրականացվում: Այսօր նա կմնա հիվանդանոցում, առավոտյան կորոշենք, երբ նա կարող է դուրս գրվել»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում