Մեր մանկության խաղերը: Գուշակիր մասնագիտությունը
22/04/2017 13:02
Նմանատիպ
Մասնակիցները շրջանաձև նստում են և մինչև խաղավարի սենյակ մտնելը որոշում, թե «ո՞վ է մասնագիտությամբ խաղավարը»: Խաղավարն ընտրվում է վիճակահանությամբ:
Խաղավարը յուրաքանչյուր մասնակցին հարցնում է թե ի՞նչ պետք է ինքն ունենա և նրանց պատասխանների հիման վրա պետք է գուշակի մասնագիտությունը:
Օրինակ, եթե մասնակիցները որոշել են, որ խաղավարը դերասան է, ապա իրենց պատասխաններում նրանք պետք է նշեն այնպիսի իրեր, որոշ դեպքերում էլ իրավիճակներ, որոնք կհուշեն տվյալ մասնագիտության մասին:
Եթե խաղավարը չի գուշակում պահված մասնագիտւթյունը, ապա նա կրկին դուրս է գալիս սենյակից և մասնակիցներն ուրիշ մասնագիտություն են ընտրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում