Ր. Հովհաննիսյանի բաց նամակը Ս. Սարգսյանին

«Շնորհակալ եմ պարոն Սարգսյանին, որ բացեց մեր գաղտի խոսակցությունը այսուհետ ժողովուրդը պետք է ներկա լինի այն ամենին ինչ կատարվում է: Այդ պատճառով ես հիմա կկարդամ այն նամակը, որը պատրաստվում եմ ուղարկել պարոն Սարգսյանին»,-այսօր հանրահավաքի ժամանակ ասաց նախագահի նախկին թեկնածու Ր. Հովհաննիսյանը:

«Առնվազն 5 մարզպետի հեռացում, և այդ պաշտոնում ժողովրդի’ հանձինս Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում»,-ասաց նա’ հավելելով, որ բոլոր կեղծարարները, այդ թվում մարզպետները, գյուղապետերը պետք է ենթարկվեն քրեական պատասխանտվության:

Նա թվարկեց նաև կառավարության այն ոլորտները, որոնց ղեկավարումը, ըստ Հովհաննիսյանի, պետք է հանձնվի ժողովրդին’ ՀՀ Գխավոր դատախազություն, հարկային ու մաքսային ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն, ԱԳ նախարարություն, Կրթության և գիտության նախարարություն, Վերստուգիչ պալատ, Արդարադատության խորհուրդ, Հակակռուպցիոն պալատ:

«Սույն պայմանագիրն անբաժանելի է, ենթակա է երկուստեք ստորագրման, իսկ դրանում դրույթները անբեկանելի են մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը»,-ասաց Հովհաննիսյանը’ ապա նստելով հարթակի աստիճաններին բոլորի ներկայությամբ ստորագրեց փաստաթուղթն ու դրեց այն ծրարի մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում