«Միկա ցեմենտ»-ում բանվորներին ամիսներով չե՞ն վարձատրել
23/03/2013 08:39
Նմանատիպ
«Միկա ցեմենտ» գործարանի բանվորները բողոքի ակցիա էին կազմակերպել Հրազդան քաղաքում եւ պահանջում էին վճարել իրենց ամիսներով կուտակված պարտքը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Նրանք, ի դեպ, դեռ չեն ստացել հոկտեմբեր ամսվա աշխատավարձի պարտքը: Մինչդեռ գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը նույնիսկ տեղյակ չէր, որ աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել: «Ժամանակի» հետ զրույցում մեր այն հարցից, թե ինչ իրավիճակ է եւ ինչու են բողոքում բանվորները, նա զարմացավ, եւ ինքը հետաքրքրվեց, թե որտեղ եւ երբ է ակցիա եղել: Ըստ նրա՝ միայն 1 ամիս է, որ բանվորները չեն ստացել աշխատվարձ, որը շուտով կվճարեն: «Երբ գործարանը աշխատի, կստանան»»,- մեջբերում է «Ժամանակը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում