ՀԱԿ համագումարի հետաձգման երեք պատճառները

ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարը արդեն երրորդ անգամ հետաձգվում է. սկզբում այն նշանակված էր մարտի 22-ին, հետո տեղափոխվեց մարտի 29-ին, իսկ այժմ հայտարարվում է ապրիլի 13-ի մասին: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«Այս հետաձգումներին ՀԱԿ-ը ոչ մի պաշտոնական պատճառաբանություն չներկայացրեց, չնայած ոչ հրապարակայնորեն ասվում էր, որ պատճառը կապված է օրենսդրության պահանջների հետ: ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրները ներկայացնում են երեք հանգամանք, որոնք կարող էին պատճառ դառնալ այդ հետաձգումների համար։ Առաջինը համագումարը Երեւանի խորհրդի ընտրությունների քարոզչությանը ծառայեցնելն է, երկրորդը՝ նորագիրների սահմանափակ թիվը, որով պետք է լցվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, իսկ երրորդը՝ ՍԴՀԿ-ի կարգավիճակի շուրջ անորոշությունը»,- գրում է «168 ժամը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում