Նախկին ՕԵԿ-ականը «Ժառանգության» ընտրացուցակում

«Բարեւ, Երեւան» դաշինքի 5-րդ համարը զբաղեցնող, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին ան-դամ Գագիկ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը «Բարեւ, Երեւան» դաշինքի շտաբի ղեկավարն է:

Նախկին ՕԵԿ-ականը հայտարարեց, որ ինքը «ճամբարափոխ» է եղել այն պատճառով, որ հասկացել է, թե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ նպատակներ ունի: «Նպատակները նույնն են, օրինաց երկիր կառուցելու գաղափարն է որդեգրել «Ժառանգություն» կուսակցությունը: Րաֆֆին այսօր ուզում է, որ մենք բոլորով միասին կառուցենք օրենքի երկիր»,-նշեց Բաղդասարյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ ինքն ՕԵԿ-ից դուրս է եկել այն ժամանակ, երբ հասկացել է, որ ՕԵԿ-ը «շեղվել» է իսկական ճանապարհից: Հիմա Բաղդասարյանը կփորձի օրինաց երկիր կառուցել «ժառանգաբար»:

Հարցազրույցն ամբողջությամբ’ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում