Ֆինանսների կռվին չեն դիմանա «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն
23/03/2013 09:18
Նմանատիպ
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար, ըստ կուսակցություններից մեկի ղեկավարի, առնվազն 200 հազար դոլար է հարկավոր: «Եթե յուրաքանչյուր 400 տեղամասում կանգնող անձին գոնե 20 հազար դրամ տաս, գումարած պաստառներ, բուկլետներ, տրանսպորտային և այլ ծախսեր, կստացվի պատկառելի գումար»,- ասում է նա:
«Հրապարակի» տեղեկություններով, ընտրարշավին մասնակցելու ֆինանսական խնդիրներ ունի և «Ժառանգությունը», որը նախագահականի ժամանակ բավականին գումար է ծախսել, և ՀԱԿ-ը, և ՀՅԴ-ն: Եթե ֆինանսների կռիվ գնա, այս կուսակցությունները մրցակցությանը չեն դիմանա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում