Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը կատարելու է Ղևոնդ քահանան. մամուլ

Ինչպես տեղեկացնում են «Հրապարակի» աղբյուրները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի սպասվելիք երդմնակալության արարողությունը Հանրապետության հրապարակում կատարելու է Ղևոնդ քահանան:

Մայր Աթոռի մամլո քարտուղար տեր Վահրամը թերթին ասաց, որ նման տեղեկություն իրենք չունեն. «Ես չեմ կարծում, որ նման բան հնարավոր է»:

Ի դեպ, թերթի տեղեկություններով, էջմիածնական միաբանությունն ունի Ղևոնդ անունով 2 քահանա, որոնցից մեկն աշխատում է Մայր Աթոռի հրատարակչական բաժնում, մյուսը՝ Արագածոտնի թեմում, ունեն նաև հայր Ղևոնդ, որը Երուսաղեմի միաբաններից է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում