Այսուհետ իրոք նոր Հայաստանում պետք է ապրենք

«Եթե իշխանությունները խոհեմ չգտնվեն ու չընդունեն Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները, ապա վիճակը կտանեն բախման»,- այս մասին երեկ Ազատության հրապարակում տեսակետն է հայտնել «Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը, ով «Ժառանգության» հետ դաշինքով է գնում Երևանի ավագանու ընտրություններին:

«Խելացի մարդը խոհեմ լինելու դեպքում պիտի այդ առաջարկությունն ընդունի և իր թիմին ասի’ տղերք, այսուհետ իրոք նոր Հայաստանում պետք է ապրենք:

Էս, կոպիտ ասած, կերակրատաշտից որ օգտվում եք, մի փոքր ձեր անձնական շահերից պիտի վեր կանգնեք, ազգի և պետության շահերով պայմանավորված, պետք է քայլ առ քայլ էս երկիրը հանենք էս իրավիճակից»,- նշել է նա’ հավելելով, որ «քանի դեռ մեր երկրում անառողջ քաղաքական մթնոլորտը չի թոթափվել, պետք է երկրի նախագահը լինի հանդուրժող և կյանքի կոչի առաջարկները»:

«Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահը նաև համոզված է, որ Երևանի ավագանու ընտրություններում իշխանությունը «ջախջախիչ պարտություն է կրելու»: «Չի հաջողվելու հաղթանակը: Մենք վերջապես քաղաք ենք, ոչ թե մի կուսակցության գերի»,- ավելացրել է Մանուել Գասպարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում