Սաակաշվիլին կմասնակցի ՀՀ նախահագի երդմնակալությանը

«Աբխազական երկաթուղու վերագործարկումը այնպիսի հարված է Վրաստանի և Ադրբեջանի շահերին, որ դրա մասին նույնիսկ չի կարելի խոսել» ,- նախօրեին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Աբխազական երկաթուղու բացումն, առաջին հերթին, այնպիսի հարված է Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի շահերին, որ դրա մասին նույնսիկ չի կարելի խոսել, ուր մնաց ծրագրեր կազմել: Դա հակասում է Վրաստանի շահերին: 2008 թ-ին այդ երկաթուղով տանկեր բերեցին, դա երեկ էր, և երկրորդը’ այդ երկաթուղով տարածքում կկորի Ադրբեջանը: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Հայստանի հետ ևս, այդ նպատակով բացել ենք Լարսի անցակետը և աշխատել Լազիկայի վրա», – ասել է Սաակաշվիլին:
Վերջինս տեղեկացրել է նաև, որ մտադիր է մասնակցել ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում