Եվս մեկ դասախոս միացել է Արարատ Միրզոյանին լիազորություններից զրկելու պահանջին

Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Գրիգոր Ղազարյան նույնպես միացավ պատմական գիտությունների թեկնածու Արարատ Միրզոյանի’ իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանը և նրանց պատժելու պահանջին:

«Ես՝ ԵՊՀ դասախոս Գրիգոր Ղազարյանս, միանում եմ պատմ. գիտ. թեկն. Արարատ Միրզոյանի’ իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանը և նրանց պատժելու պահանջին:
Նաև հայտարարում եմ, որ առնվազն մտահոգիչ եմ համարում Միրզոյանի հայտարարությունից հետո նրա հետ ԵՊՀ-ի կողմից նոր պայմանագիր չկնքելու փաստը: Առաջարկում եմ երկու իրադարձությունների միջև պատճառահետևանքային կապը ժխտելու նպատակով վերանայել Միրզոյանի հետ պայմանագիր չկնքելու վերաբերյալ որոշումը»,-նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում