Խնդրեմ արե՛ք, ձեզ ոչ ոք չի խանգարում
Նմանատիպ
«Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով օրերս Ախալքալաքի ներկայացուցչական մարմնի որոշմանը’ դիմել Վրաստանի իշխանություններին, որպեսզի հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տրվի և որի հետևանքով բողոքի ալիք անցավ նախագահ Սաակաշվիլու կողմնակիցների շրջանում, նշեց, որ դեռևս իրավիճակը նույնն է’ լարվածությունը մնում է:
Հիշեցնենք, Ախալքալաքի ներկայացուցչական մարմինը պատրաստվում է դիմել Վրաստանի խորհրդարանին Եվրոպական խարտիան վավերացնելու և հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու համար:
«Վրաստանի նախագահը օրերս հայտարարել էր, որ ինքը դեմ է այդ խարտիայի ընդունմանը, որ դա վնասելու է Վրաստանի վարած քաղաքականությանը Ջավախքում: Այդ ենթատեքստում նաև դեմ է, որ Վահագն Չախալյանն ազատ է արձակվել: Նա հայտարարել է, որ վերջինս դեռ վեց տարի էլ պետք է մնար բանտում և այդ վեց տարում Ջավախքում բոլորը պետք է վրացերեն խոսեին, Ջավախքը պետք է ծաղկեր և այլն: Այստեղ ուղղակի հարց է առաջանում’ եթե անմեղ դատապարտված այդ անձնավորությունը ազատության մեջ է, ով է խանգարում, որ վրացերենը տարածվի Ջավախքում կամ Ջավախքը ծաղկի, ինչպես ինքն է նշում, և Ջավախքի կենսամակարդակը երկու-երեք անգամ բարձրանա»,- նշեց Շ.Թորոսյանն ու ավելացրեց’ «խնդրեմ թող անեն, ոչ ոք իրենց չի խանգարում».
«Բայց, կարծում եմ, որ ավելի ճիշտ ու նպատակահարմար կլինի վրացերեն լեզվի ուսուցումը, բայց ոչ հայերենի հաշվին դա տեղի ունենա: Ընդամենը մարդիկ հանդես են գալիս ազգային փոքրամասնության ամենակարևոր իրավունքի իրացման օգտին»,- հավելեց նա:
Ընդհանուր առմամբ Շ.Թորոսյանը նման դրսևորումները որակում է մառազմատիկ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում