Արմեն Մարտիրոսյանի գերխնդիրն է` քաղաքապետարանը ծառայեցնել քաղաքացիներին

Ինչպես հայտնի է Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է «Բարև՛, Երևա՛ն» նորաստեղծ դաշինքով, որտեղ ընդգրկված են ոչ միայն քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, այլ նաև մշակույթի գործիչներ, լրագրողներ, քաղաքացիական այլ ակտիվիստներ։
Ցուցակի առաջին տեղում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով այսօր ներկայացրել է թե քաղաքապետ ընտրվելու դեպքում ինչ փոփոխություններ իրականացնելու:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով, իր ընրվելուց հետո վերջապես քաքաղաքապետարանը կծառայի քաղաքացիներին: « Պետք է ազատություն տրվի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին: Այդ մարդիկ այլևս ոչ թե իրենց աշխատանքի փոխարեն ձայնահավաքությամբ պետք է զբաղվեն, կուսակցականացվեն, ապօրինի քայլեր իրականացնեն, այլ բառիս բուն իմաստով բացառապես իրենց գործառույթն իրականացնեն»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինիս պատկերացմամբ այն անձինք, ովքեր իրենց գործունեությունից դուրս աշխատանք կիրականացնեն՝ կուսակցական գործունեությամբ կզբաղվեն դպրոցներում, մանկապարտեզներում, քարոզչական աշխատանքներ կիրականացնեն, ձայնահավաքությամբ կզբաղվեն, կեղծիքներ կանեն, անպայման կպատժվեն:
«Բարև՛, Երևա՛ն» ցուցակում ընդգրկված մարդիկ ունակ են Երևանում սկսել իրական բարեփոխումներ»,-նշում է Արմեն Մարտիրոսյանը և նկատում, որ մեր քաղաքն այսօր լուրջ խնդիրներ ունի՝ իր առջև ծառացած. պետք է երևանցին ունենա արժանավայել ապրելակերպ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներից օգտվելու պատշաճ հնարավորություն, լուսավորություն, աղբահանություն, կանաչ այգիներ, մի խոսքով՝ բարեկարգված Երևան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում