Քրդերը պաշտոնապես հայտարարել են հրադադարի մասին, իսկ ոչ պաշտոնապե՞ս…
Նմանատիպ
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) հայտնել է Թուրքիայի հետ իր «պաշտոնական և պարզ հրադադարի մասին», հայտնում է New York Times-ը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել քրդերի բանտարկված առաջնորդ Աբդուլա Օջալանի կոչից հետո: Հիշեցնենք, որ Օջալանի՝ Նովրուզի կապակցությամբ քուրդ ժողովրդին ուղղված կոչը դարձավ քուրդ-թրքական հարաբերություններում շրջադարձային: «Մարտի 21-ից և այժմվանից ի վեր մենք՝ որպես շարժում, որպես ՔԱԿ,պաշտոնապես և պարզորեն հայտարարում ենք հրադադար», – ասված է կուսակցության դաշտային հրամանատար Մուրատ Կարայիլանի հայտարարության մեջ, որը հղվել է տեսաուղերձով:
Այս կերպ քրդերն ավարտել են 4 տասնամյակ ձգվող զինված պայքարը իրենց ինքնավարության համար: 1984-ից ի վեր թուրք-քրդական հակամարտության հետևանքով 40 000 մարդ է զոհվել:
Սակայն քրդերի կողմից արված պաշտոնական հայտարարության հավաստիությանը չենք կարող վստահել, քանի որ դա գուցե թուրքերի զգոնությունը թուլացնող քայլ է:Քրդերը ձգտում են ունենալ պետություն, և նրանց պայքարը կդադարի միայն իրենց պահանջները բավարարելու դեպքում, ինչը դեռևս չի իրականացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում