Արոնյանը ոչ ոքի խաղաց Գրիշչուկի հետ

Մարտի 23-ին հավակնորդների մրցաշարում տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը չափեց Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ, որին զիջել է 2012թ. հավակնորդների մրցաշարում: Շախմատիստները 43-րդ քայլում ավարտեցին պարտիան՝ խաղալով ոչ ոքի:
Մյուս պարտիաներում ևս գրանցվեցին ոչ ոքիներ՝ Մագնուս Կարլսեն- Թեյմուր Ռաջաբով, Բորիս Գելֆանդ- Վլադիմիր Կրամնիկ և Վասիլի Իվանչուկ- Պյոտր Սվիդլեր:
Արոնյանն ու Կարլսենը վաստակել են 5-ական միավոր և կիսում են 1-2 տեղերը: Հաջորդ տուրում այս շախմատիստները կխաղան միմյանց դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում