Ախալցխայում մշակում են Սամցխե-Ջավախքի զարգացման ռազմավարությունը
Նմանատիպ
Արդեն երկրորդ օրն է, ինչ Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում տարածաշրջանային իշխանության ներկայացուցիչները աշխատում էին տարածաշրջանի զարգացման ռազմավարության մշակման վրա, հետեւյալ ուղղվածություններով ‘տնտեսություն, գյուղատնտեսություն, բնապահպանություն եւ սոցիալական ապահովվածություն:
Аkhaltskha.net կայքի փոխանցմամբ այս երկու օրերի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնց թվում են տեղական արտադրության մթերքների սպառումը եւ մրցակցային միջավայրի ստեղծումը: Քննարկվել են նաեւ աղբամաքրման հարցերը:
Աշխատանքային խումբը տվյալ հարցերի շուրջ ռազմավարություն մշակեց եւ կազմեց համապատասխան եզրակացություններ, որոնք կներկայացվեն երկրի կառավարությանը:
Շրջանային զարգացման ռազմավարության մշակմանը ներկա էին կառավարական եւ ոչկարավարական հատվածների ներկայացուցիչները:
Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում երկօրյա հանդիպումների եւ աշխատանքների արդյունքում որոշվեց հետագայում եւս մշակել տեղական եւ կենտրոնական բյուջեից ֆինանսավորվող ծրագրեր:A