Ալ Քաիդան ընտրել է մաղրիբյան հատվածի նոր առաջնորդին
25/03/2013 12:21
Նմանատիպ
Ալ Քաիդայի իսլամական Մաղրիբի առաջնորդ է դարձել 34 ամյա Ջամել Օկախան, ով ծնունդով Ալժիրից է և հայտնի է Յախա Աբուլ Խաննամ անունով: Al-Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ նա «Իսլամական Մահրիբում Ալ-Քաիդա»-ի ղեկավարներից մեկի՝ Աբդելմալեք Դրուքդելի «աջ ձեռքն է»: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Օկախան մասնակցել է 2009թ. Մավրիտանիայում ԱՄՆ քաղաքացի Քրիստոֆեր Լեգետայի սպանությանը:
Մահրիբյան «Ալ-Քաիդա»-ի նախկին առաջնորդ Աբդելհամիդ Աբու Զեիդը սպանվել է փետրվարին՝ Մալիում Ֆրանսիայի և Մալիի միավորված ուժերի դեմ մարտի ժամանակ: Ֆրանսիայի իշխանությունները Աբու Զեիդի սպանությունն համարել են կարևոր ձեռքբերում ահաբեկչության դեմ պայքարում:կան գործողությունների ժամանակ: