Արցախում թվայնացման աշխատանքներն ընթանում են Հայաստանի հետ համաքայլ

Հայաստանի հանրապետությունում թվայնացման գործընթացի արդյունքները կլինեն Կառավարության կողմից սահմանված ժամկետներում: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարեց ՀՀ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը:

Ամալյանը նաև նշեց, որ ռեալ արյդունքները կլինեն սահմանված ժամանակահատվածում, իսկ այժմ գործնական քայլեր արդեն արվում են, մասնավորապես օրենսդրական և տեխնիկական ոլորտներում:

«Այժմ լուծվում են տեխնիկական, մասնավորապես՝ ինժեներական վերազինման խնդիրները, բայց այս գործընթացը ողջամիտ ժամկետներին համապատասպանում է», – նշեց բանախոսը:

Իր հերթին ԼՂՀ Հանրապետության հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը նշեց, որ Արցախում թվայնացման աշխատանքներն ընթանում են Հայաստանի հետ համաքայլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում