Սյունիքի արոտավայրերը վտանգի տակ են

Հայ Արիական Միաբանությունն և Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց մտահոգությունն են հայտնում Սյունիքի արոտավայրերի մի զգալի տարածքի՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը վարձակալության տալու առումով:

Խնդիրը բազմաշերտ վտանգներ է պարունակում, ինչի անտեսումը մոտ ապագայում կարող է լրջագույն հարցերի առաջ կանգնեցնել մեր պետությանը: Այդ հարցերը ներառում են.

1. Բնապահպանական հետեւանքներ՝ բնական վիճակի վատթարացմամբ, ինչն արդեն ներկայացրել են հայ բնապահպանները: Մասնավորապես, մոտ ապագայում բնական պահպանված այդ արոտավայրերը կոչնչանան օտարի կողմից տարիներ շարունակ գործածվելուց հետո, իսկ բնությունը նախնական տեսքի բերելու կամ մասնակի վերկանգնողական գործընթացները այլեւս անպիտան տարածքները կարգի բերելու համար, հսկայական ծախսեր են պահանջելու մեզանից, ինչը չի կարող փախհատուցվել նախատեսված (դեռ գաղտնի պահվող) տրամադրվող վճարներով: Անգամ իրանահայ մասնագետներ են նշում, որ Սյունիքի արոտավայրերը կարժանանան իրանականի ճակատագրին, որովհետեւ Իրանը վարած սխալ քաղաքականության հետեւանքով կորցնում է իր արոտավայրերը:

2. Առնչվում է երկրի պարենային անվտանգության ապահովման ռազմավարության իրականացմանը, ինչի մասին խոսել է նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: Խոսք է գնում զգալի չափով հողատարածքների վարձակալության շուրջ, այնտեղ մանր եղջերավոր կենդանիների արածեցման մասին, ինչը հղի է կանխատեսելի հեռանկարային ու երկարաժամկետ բացասական հետեւանքներով: Անասնաբուծության զարգացման վերջին տարիների ընթացքում մարզում անասնագլխաքանակի աճի տեմպերը նկատելի են, ինչն էլ հենց պետության պարենային անվտանգության մի հատվածին է առնչվելու հետագայում: Եվ պետությունը պետք է նպաստի Սյունիքում անասնապահության զարգացմանը եւ արոտավայրերի նպատակային օգտագործմանը: Սյունիքի չօգտագործվող արոտավայրերը, որպես այլընտրանքային արոտավայրեր, կարող են օգտագործել նաեւ մոտակա Վայոց ձորի կամ ՀՀ այլ մարզերի երկրագործության տարածաշրջանի անասնագլխաքանակի արածեցման համար:

3. Հեռահար ռազմա-քաղաքական նպատակներ, ինչն ամենավտանգավորն է բոլոր մնացյալ հարցերից: Հասկանալի է, որ իրանական կողմ ասածը մեր հարեւան երկրի այն տարածքն է, որը բնակեցված է թյուրք-ադրբեջանցիներով: Ըստ տեղեկատվության, ՀՀ Սյունիքի մարզի եւ ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի միջեւ համագործակցության մասին հուշագրի նախագծի՝ սկզբնական շրջանում իրանական կողմը 5 տարի ժամկետով կվարձակալի Սյունիքի մարզի հողերը: Այդ համաձայնագիրը նախատեսում է 100 հազար գլուխ անասուն տեղափոխել Սյունիքի արոտավայրեր: Սկզբնական շրջանում Սյունիքի արոտավայրերից 50 հազար հեկտար կվարձակալվի եւ շուրջ 50 հազար գլուխ անասուն կտեղափոխվի: Սա նշանակում է, որ մի զգալի քանակությամբ ադրբեջանցիներ են տեղափոխվելու Հայաստանի տարածք, որպեսզի զբաղվեն անասնապահությամբ: Ըստ որոշ հաշվարկների, Սյունիքի 11%-ը կտրվի թրքախոս այս պարսկահպատակ քոչվոր ցեղախմբին եւ 5 տարի հետո, վարձակալության երկարացումը կյանքի նպատակ դարձնելով, նրանք չեն հեռանա այդ տարածքից, անգամ տնավորված կլինեն:

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց վճռական բողոքն են հայտնում ՀՀ իշխանություններին՝ հիշեցնելով, որ իրեն նժդեհյան ցեղակրոն գաղափարակիր համարող Հանրապետական կուսակցությունը չի՜ կարող Սյունիքի մարզպետի ձեռքերով Սյունիքի հավիտենական սպարապետ Նժդեհի պաշտպանած երկրամասը կամա թե ակամա հանձնել թյուրք-ադրբեջանցիների տնօրինությանը:

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց զարմանքն են հայտնում նաեւ պարսկական կողմի այս գործունեության նկատմամբ, քանի որ համաթուրանական վտանգը տեսած (եւ այժմ էլ դրան դեմ դիմաց կանգնած) հայերն ու պարսիկները պետք է հասկանան այն պարզ ճշմարտությունը, որ թուրքը մնում է թուրք, բնակվում է Իրանում, Հայաստանում, արաբական երկրներում, թե այլ տեղում: Եվ համաարիական համաշխարհային քաղաքականության մեջ Պարսկաստանին կարեւոր դեր հատկացրած հայ արիների համար անթույլատրելի է Հայաստանի ու Իրանի իշխանությունների այս վտանգավոր քաղաքականությունը:

Մենք դեռ սովետական տարիներից գիտենք, որ ադրբեջանցիները ֆինանսավորվում էին ալիեւյան կլանի կողմից եւ բազմանում ու բնակվում էին Խորհրդային Հայաստանի բոլոր բերրի հողերով տարածքներում եւ սահմանամերձ շրջաններում: Հիմա ադրբեջանազերծված Հայաստանի ողնաշարը հանդիսացող Սյունիքում մի նոր թրքացման փորձ է արվում: Եվ դա անում են հայ եւ պարզիկ արիածին ազգերը՝ առանց գիտակցելու հետեւանքները:

Այսօր, անգամ որպես իրանցիներ Հայաստան եկող ադրբեջանցիները բացահայտ են սադրիչ գործողություններ անում, ցուցադրական անբարո կյանք վարում, ինչը հետզհետե հակաիրանական տրամադրություններ է առաջացնում Հայաստանում, քանի որ նրանք որպես իրանցիներ են ներկայանում: Սա պետք է լրջորեն մտահոգի պաշտոնական Երեւանին ու Թեհրանին հավասարապես:

Խոսելով վերոնշյալ խնդրի ռազմա-քաղաքական հարցի շուրջ՝ հավելենք, որ Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր Սիավուշ Նովրուզովը հայտնել է, որ նպատակ ունի դառնալ Իրանի Ատրպատականի խորհրդարանի նախագահ: Պաշտոնական Բաքուն այլեւս բացահայտ է խոսում այսպես կոչված միացյալ Ադրբեջանի մասին, եւ Իրանում եւս պետք է գիտակցած լինեն ադրբեջանցիներին բնակվելու տարածք տալու վտանգները:

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

Հետևեք մեզ նաև Telegram-ում