Արմեն Աշոտյանը մեկնել է Բրյուսել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Բրյուսել:

Այցի շրջանակում նախատեսվում է նախարարի հանդիպումը Եվրահանձնաժողովի կրթության և մշակույթի հարցերի պատասխանատուների հետ: Կքննարկվեն 2012-2015 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարության ստանձման և Հայաստանում 2015 թվականին Բոլոնիայի գործընթացում ներգրավված պետությունների նախարարական գագաթաժողովի անցկացմանն առնչվող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում