Թուրքիայի վարչապետը և ԱԳ նախարարը հակասում եմ միմյանց
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետի ներողությունը բավարար չէ վերականգնելու իսրայելա-թուրքական խաթարված հարաբերությունները։
Նա հիշեցրել է, որ Թուրքիան Իսրայելից ներողություն խնդրելուց բացի պահանջել է նաև փոխհատուցել «Ազատության նավատորմի» հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհված թուրքերի ընտանիքներին և ապաշրջափակել Գազայի հատվածը: Ըստ նրա’ մինչ այս պահանջները չբավարարվեն, Թուրքիայի դեսպանը չի վերադառնա Իսրայել։
Իսկ Թուրքական «Զաման» կայքը մի քանի օր առաջ գրում էր, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Իսրայելի ներողությունը գոհացրել է Թուրքիայի պահանջները: Նախկնում Թուրքիան ընդունել է ներողությունն ու հաստատել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին:
Դավութօղլուն նաև հայտնել է, որ Թուրքիան հրաժարվում է իսրայելցի զինվորականների իրավաբանական հետապնդումից, որոնք մասնակցել են Mavi Marmara նավի գրոհին: Կողմերը վերականգնում են դիվանագիտական ներկայացուցչությունները:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օրերս Էրդողանի հետ հեռախոսազրույցում թուրք ժողովրդից ներողություն էր խնդրել 2010 թ.-ին «Ազատության նավատորմի» վրա իրականացված գործողությունների հետևանքով թուրք ակտիվիստների զոհվելու կապակցությամբ և համաձայնել էր համապատասխան փոխհատուցում տրամադրել զոհերի ընտանքիներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում