Ահմեդ Դավութօղլուն երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Վրաստան, որտեղ մի ամբողջ շարք հանդիպումներ են ծրագրված իշխանության ներկայացուցիչների հետ: Այդ մասին տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ին, Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալաղանիան:
Ջալաղանիի խոսքով՝ Դավութօղլուն կհանդիպի Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի եւ վերաինտեգրացման հարցերի պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի հետ:
Բացի այդ, Դավութօղլուն կմասնակցի Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 28-ին Բաթումում:
«Սա եռակողմ ձեւաչափով արդեն երկրորդ հանդիպումն Է: Անցյալ տարվա հունիսին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում տեղի Է ունեցել համանման հանդիպում, որն ավարտվել Է Տրապիզոնի հռչակագրի ընդունմամբ: Բաթումում կայանալիք առաջիկա հանդիպմանը կողմերը կստորագրեն 2013-2015 թվականներին նախատեսված գործողությունների միջճյուղային ծրագիրը»,-հայտարարել Է Ջալաղանիան:
Ըստ Վրաստանի ԱԳ փոխնախարարի՝ ծրագրի իրականացումը համակարգելու են Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում