Տարոն Մարգարյանն ավագանու թեկնածուներին արժանի մրցակից է համարում

«Ընտրությունների արդյունքները կորոշեն թե ով կհաղթի»,-այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հավելեց, որ ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներն էլ արժանի մրցակիցներ են և բոլորի նախընտրական ծրագրերն էլ մրցունակ են:

«Մենք փորձել ենք չորս տարիների ընթացքում կատարել մեր աշխատանքը, իրագործել «Երեւանը’ երեւանցիների համար» ծրագիրը: Քարոզարշավի ընթացքում հանդես կգանք նոր ծրագրերով, եւ երեւանցիները կորոշեն, թե ով է առաջին տեղում»,- ասաց Մարգարյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մարտի 21-ին ավարտվեց ցուցակների և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի առաջադրման գործընթացը Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Իրենց ընտրացուցակները ներկայացրել են նաեւ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Առաքելություն», ՕԵԿ կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: Գրանցման գործընթացը կավարտվի մարտի 31-ին: Նախընտրական քարոզարշավը կսկսվի ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում