Սաակաշվիլիու լիազորությունները սահմանափակվել են
25/03/2013 17:43
Նմանատիպ
Վրաստանի խորհրդարանը միաձայն հաստատել է նախագահի լիազորությունները սահմանափակող ուղղումները: Ըստ ուղղումների, պետության ղեկավարը չի կարող միանձնյա լուծարել կառավարությունը, դրա համար կպահանջվի խորհրդարանի համաձայնությունը, հայտնում է ՌԲԿ-ն:
Ինչպես հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայից ընտրված պատգամավոր Գիորգի Ցագարեիշվիլին, սահմանադրական ուղղումները «հանգստացրեցին հանրությանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում