ԱԺ ՀՀԿ խմբակցությունը պատրաստվում է արտահերթ նստաշրջա՞ն հրավիրել

Ժողովուրդ թերթը գրում է, որ Աժ մեծամասնության’ Հանրապետական խմբակցության պատգամավորները մտադիր են արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալ: Իսկ օրակարգում, ըստ նույն աղբյուրների, լինելու է մեկ թեմա’ՀՀ նախագահի ընտրություններն ու դրանց հաջորդած իրավիճակը, որը քննարկելուց հետո խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է Աժ-ի անունից միասնական հայտարարություն ընդունել: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների’ ՀՀԿ-ում նույնիսկ հայտարարության նախագիծն է արդեն պատրաստվել, որն ուղարկել են Աժ խմբակցություններին’ քննարկելու և առաջարկներ ներկայացնելու: Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը թերթի հետ զրույցում հաստատել է արտահերթ նստաշրջան հրավիրելու իրենց մտադրության մասին լուրերը: Ըստ քարտուղարի’ մտահղացումը դեռ պետք է կողմերի հետ քննարկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում