Արկադի Վարդանյանը Բերեզովսկու հետ կապ չի՞ ունեցել
26/03/2013 09:52
Նմանատիպ
Երբ Արկադի Վարդանյանը սկսեց իր հայաստանյան ընդդիմադիր գործունեությունը, տեղեկություններ տարածվեցին, որ նրա ետեւում կանգնած է ռուսաստանյան հայտնի օլիգարխ Բորիս Բերեզովսկին: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։
«Նշվում էր, որ Բերեզովսկին, ինչպես Ռուսաստանում, այնպես եւ Հայաստանում ֆինանսավորում է ընդդիմությանը՝ փորձելով այդկերպ ազդել իշխանությունների վրա:
Բորիս Բերեզովսկու մահից հետո «168 ժամի» թղթակիցն Արկադի Վարդանյանին հարցրել է, թե որքանո՞վ էին իրականությանը մոտ այդ լուրերը, եւ ի՞նչ կապ է ունեցել նա Բորիս Բերեզովսկու հետ: «Նման բան ասողները գլուխները պատով են տվել: Ես ոչ մի կապ չեմ ունեցել նրա հետ եւ երբեք չեմ ճանաչել նրան»,- թերթի թղթակցին ասել է Արկադի Վարդանյանը»,- գրում է «168 ժամը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում