Մեր մանկության խաղերը. «Մատանի-մատանի»
04/05/2017 16:44
Նմանատիպ
Խաղացողները շարքով նստում են և ձեռքերը նավակի ձևով պարզում են: Վարողը բռունցքում որևէ մի առարկա է պահում, օրինակ՝ մետաղադրամ, կոճակ կամ մատանի:
Հերթականությամբ վարողն անցնում է յուրաքանչյուր մասնակցի կողքով և նրա ափի մեջ դնում է իր բռունցքն ու ասում՝ «Ես մատանի ունեմ և հիմա այն ինչ-որ մեկին կնվիրեմ»: Վարողի պարտականությունն է աննկատ կերպով մատանին դնել խաղացողներից մեկի ձեռքի մեջ և ասել՝ Մատանի-մատանի, ապա մի դուրս եկ!»: Այդ պահին այն խաղացողը, ում վարողը հանձնել է մատանին, վեր է թռչում և փորձում փախչել: Մյուս մասնակիցները պետք է փորձեն բռնել նրան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում