Ալիևը մենակ չի լինի ընտրություններում. հայտնվել է նաև երկրորդ թեկնածուն

Ադրբեջանի նախագահի թիվ մեկ թեկնածու «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման ղեկավար Իլգար Մամեդովի հունվարին Իսմայիլլիում «զանգվածային անկարգություններ հրահրելու» մեղադրանքով կալանավորելուց հետո Ադրբեջանում հայտնվել է երկրորդ համարձակը, ով ցանկաություն է հայտնել դառնալ նախագահի թեկնածու:
Ադրբեջանի «Հասարակական հետազոտությունների կենտրոն» միավորումը մարտի 25-ին ընդհանուր ժողով է գումարել, որտեղ քննարկվել է միության ղեկավար Իլգար Ալթային (Մամեդով) Ադրբեջանի նախագահի թեկնածու առաջադրելու հարցը: «Միավորումը կարծում է, որ Իլգար Ալթայը համապատասխանում է այսօրվա պահանջներին եւ պաշտպանում է նրան», – նշել են ժողովականները:
Ժողովում Ալթայը հանդես է եկել ծրագրային ելույթով, որում ասել է. «2003 -ին մենք պաշտպանել ենք «Մուսավաթ»-ի առաջնորդ Իսա Ղամբարին, իսկ 2008 թ-ին’ ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւին: Ցավոք, Իսա Ղամբարը չի օգտագործել նախագահ դառնալու հնարավորությունը, իսկ Իլհամ Ալիեւը, դառնալով նախագահ, չի օգտագործել դեմոկրատական բարեփախումներ իրագործելու հնարավորությունները: Գտնում եմ, որ ներկայում արմատական փոփոխությունների սուր անհրաժեշտություն կա: Այդ փոփոխությունները կարող է կյանքի կոչել հասարակության ամբողջ սոցիալ-քաղաքական սպեկտորն իր շուրջը միավորող նոր ուժը: Համոզված եմ, որ հանդիսանալով անկախ եւ անկուսակցական մտավորական, ըստ էության, ես նախագահի վատ թեկնածու չեմ, եւ հույս ունեմ, որ կկարողանամ իրագործել իմ ժողովրդի բոլոր ակնկալիքները: Վստահ եղեք, որ ես կարդարացնեմ ինձ ցուցաբերված վստահությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահի թիվ 2 թեկնածուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում