Բորիս Բերեզովսկին խեղդամահ է եղել

Բրիտանական ոստիկանությունը մարտի 25-ի երեկոյան կատարված դիահերձման արդյունքում հայտարարել է, որ ռուսաստանցի ձեռնարկատեր Բորիս Բերեզովսկին խեղդամահ է եղել::
Միեւնույն ժամանակ պաթոլոգոանատոմները նշել են, որ Բերեզովսկու մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Թերթը հաղորդել է, որ դատաբժշկական փորձաքննությունը դեռեւս ավարտված չէ. ենթադրվում է, որ այն կշարունակվի մի քանի օր: Այդ ընթացքում, մասնավորապես, պետք է ներկայացվեն թունաբանական փորձաքննության արդյունքները:
Ռուսաստանցի օլիգարխը մահացել Է մատի 23-ին 68 տարեկան հասակում: Բերեզովսկու մարմինը նրա թիկնապահը գտել Է գործարարի տանը՝ Անգլիայի Բերքշիրի կոմսությունում: Գործարարի մահվան հնարավոր վարկածների թվում են սրտի նոպան եւ ինքնասպանությունը: Հիշեցնենք, որ վերջին 13 տարին Բերեզովսկին բնակվում էր Մեծ Բրիտանիայում, քանի որ նրա դեմ քրեական գործեր հարուցելու մասին շշուկներ էին տարածվել:Նա տարբեր հոդվածներով դատապարտվել է քսան և ավելի տարիներ ազատազրկման, սակայն խուսափել է պատժից, քանի որ Մեծ Բրիտանիան նրան քաղաքական ապաստան է տվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում