Չուզողները կարողանում են դրա վերաբերյալ ինչ ասես մոգոնել, իսկ «ուզողները» սկսեն կասկածել

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Եվ
այսպես իշխանության և ընդդիմության միջև սկսվում է երկխոսության նման մի բան: Ընդհանուր առմամբ,
դա դրական երևույթ է: Հիշեցնեմ, որ ես կողմ էի նաև 2011 թվականի ՀԱԿ-կոալիցիա երկխոսությանը’
ոչինչ, որ այն ոչ մի արդյունքի չբերեց: Ես անվերապահորեն կողմ կլինեի նաև 2012 թվականի ՀԱԿ-ԲՀԿ
երկխոսությանը, եթե պարզ լիներ դրա օրակարգը: Բայց քանի որ օրակարգը, նույնիսկ ընդհանուր
գծերով, չէր բացահայտվում, դա կասկածների տեղիք էր տալիս: Ես, օրինակ, կասկածում էի, որ այդ
երկխոսության կամ համագործակցության արդյունքում կարող է կրկին իշխանության գալ Ռոբերտ
Քոչարյանը, սակայն այդ, ինձ համար ամենատհաճ սցենարը, առայժմ, համենայն դեպս, չիրականացավ:
Ասածս այն է, որ երկխոսության խորհրդապահության հարցում չարժե ընկնել ծայրահեղությունների մեջ: Գուցե տեղին չէ փոխանակվել բաց
նամակներով, ինչպես որ դա անում են ներկայիս երկխոսողները’ այդ դեպքում երկու կողմից էլ անխուսափելի են PR-ի տարրերը: Բայց պետք
չէ նաև այն աստիճանի մշուշապատել բանակցությունները գերգաղտնիության շղարշով, որ «չուզողները» կարողանան դրա վերաբերյալ ինչ
ասես’ մոգոնել, իսկ «ուզողները» սկսեն կասկածել: Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան երկխոսությունը, անկախ իր ձևական
թերություններից, պետք է խրախուսել: Իհարկե, հնարավոր չէ չարձանագրել բանակցողների թերի կողմերը: Իշխանությունը, ՀՀԿ-ն և այդ
կուսակցության առաջնորդը խոստացել էին աննախադեպ ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ, սակայն ընտրությունների
օրը և մանավանդ երեկոյան «ստացվել է ինչպես միշտ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում